Վիկտորյա Բեքհեմը որոշել է փոխել կողմնորոշումը
Վիկտորյա Բեքհեմը որոշել է արմատապես փոխել իր դիզայներական գործունեության կողմնորոշումը: Հայտնի ֆուտբոլիստի կինը, ով մինչև վերջերս ստեղծում էր միայն ամենաբարեկազմ արտաքին տվյալներն ունեցող մոդելների համար հագուստ, որոշել է իրեն փորձել նոր ոճում և զբաղվել փարթամ մարմին ունեցող կանանց համար հագուստ ստեղծելով: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ինչպես հայտնել է տիկին Բեքհեմը, նա մտադիր է առավելագույնս մոտ լինել շարքային գնորդին: Եվ երկրորդ, նրա նոր հավաքածուի հագուստը 70 դոլարից թանկ չի լինի, և այն կհամապատասխանի ոչ միայն Վիկտորյայի պես փոքրիկ մարմնով կանանց, այլև փարթամ մարմին ունեցողներին: Դեռահասների համար ստեղծված հագուստը հասնում է մինչև «XL», իսկ համեմատաբար գեր աղջիկներինը՝ մինչև «XXXL» չափերին:
«Ինձ գրավեց նոր բրենդ բացելու միտքը լայն հասարակության համար, ովքեր տարբեր հնարավորություններ ունեն: Ես վաղուց էի ցանկանում աշխատել այնպիսի հաճախորդների համար հագուստ ստեղծելով, ովքեր հնարավորություն չունեն դիզայներական գներով հագուստ ձեռք բերելու»,- նշել է Վիկտորյան: