Գոնե Աստծուց վախեցեք. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ առհասարակ. պետք է ստեղծել Հայ Առաքելական եկեղեցու հավատավորների ու ծառայողների իրավունքների պաշտպանության մի կառույց՝ միջազգայիններից մինչև ազգայինները, թե չէ ոչ չի ալարում ոտնահարում Է իմ՝ հավատավորի ւրավունքը: Վերջ:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը:
Սբ. Մարիամ Աստվածածնում առավոտյան պատարագից հետո նորից հասկացա, որ մեր եկեղեցական տաճարները տուն են, բոլոր հայերի համար միշտ գրկաբաց, ամոքիչ, ու հուսատու տուն են, բոլոր հավատավորների աղոթքներով ու քայլերով, ոնց որ հայն իր տունն է սարքում, շենացնում, էնպես էլ եկեղեցին պետք է շենացնի՝ ֆինանսատնտեսականից մինչև հոգևորը։
Ու մեր բոլոր հոգևորականներին էլ պետք է հոգ տանենք, ինչպես որ յուրաքանչյուր մասնագետին է պետք գնահատել ու հոգ տանել. առանց հավատքի ու հավատի հայը ոչ ներկա, ոչ էլ ապագա չունի։
Թե չէ յուզերի (օգտատիրոջ) պես մենակ պահանջում ենք, բայց տվածներս՝ մի մանանեխի չափ հավատ էլ չի ու նույնիսկ մի սովորական տասանորդ էլ չի:
Հ.Գ. Հավատավորների բարկությունից չեք վախենում, գոնե Աստծուց վախեցեք: (Խոսքս մեր երկրի ներսում մեր հավատքն ու եկեղեցին փչացնողներին է վերաբերում. մի՞թե մենք էդքան թուլացել ենք: Լավ»: