Նատաշա Կորոլյովային արգելել են մուտք գործել Ուկրաինա
Հայտնի է դարձել, որ ուկրաինական անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով մուտքի արգելք է դրել երգչուհի Նատաշա Կորոլյովայի վրա, ով ծնվել է Կիևում: Մինչդեռ, դեկտեմբերի կեսերին Կիևում պետք է տեղի ունենար երգչուհու մենահամերգը:
«Facebook»- ում մի փաստաթուղթ է հրապարակվել ուկրաինական ազգայնական «Եղբայրություն» կուսակցության առաջնորդի կողմից, որում նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացի երգչուհուն արգելվում է Ուկրաինա մուտ գործել հոկտեմբերի 12-ից: Սակայն արգելքի պատճառները չեն նշվում:
Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայում գործում է ռուս աստղերի «սև ցուցակ», և ցուցակում առկա աստղերին արգելվում է հայտնվել երկրի տարածքում: Ընդհանուր առմամբ` կան ավելի քան 80 «վարկաբեկված» անձինք, այդ թվում ` Գրիգորի Լեպսը, Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և ուրշներ: