Բրեդ Փիթը հրաժարվել է Ջոլիի դեմ պայքարել դատարանում
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, ում համար այժմ ծանր ժամանակաշրջան է սկսվել Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, մտադիր չէ դատարանում պայքարել նախկին կնոջ դեմ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Ես չափազանց շատ եմ սիրում երեխաներին և չեմ ցանկանում նրանց հետ կապված հարցերը դատարանով լուծվեն: Դա կարող է ազդել նրանց հոգեբանության վրա»,-ասել է Փիթը:
Դերասանը դեռ հույս ունի, որ Ջոլին փոխզիջման կգնա՝ առանց փաստաբանների միջամտության:
Նշվում է, որ Անջելիան Ջոլին նույնպես ոգևորված չէ հարցերը դատական ճանապարով լուծելու հարցով: