Երգիծաբան Միխայիլ Զադորնովը շտապ հոսպիտալացվել է
Խորհրդային և ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը Մոսկվայում ներկայացման ժամանակ վատ է զգացել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նախնական տվյալներով Զադորնովի մոտ նյարդի բորբոքում է:
Ավելի վաղ երգիծաբանը հայտնել էր, որ իրեն քիմիոթերապիա է հարկավոր, սակայն միաժամանակ հերքել էր, որ թոքերի քաղցկեղի ախտորոշում ունի: