Ուկրաինայում չեղյալ են համարել Նաստյա Կամենսկիխի և Պոտապի համերգը
Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում դադարեցրել են Նաստյա Կամենսկիխի և Պոտապի համերգը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ելույթը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 21-ին տեղի մասնավոր ակումբներից մեկում: Հաստատության հարևանությամբ հավաքվել են մոտ 100 ուկրաինացի ազգայնականներ, որոնք սկզբում իրենց հանգիստ են պահել: Սակայն շոուի մեկնարկից մեկ ժամ առաջ նրանք ձու և ծխաբեր ռումբեր են նետել, հավանաբար նաև արյուն են հեղել հասատության նախասրահում:
Բացի այդ, ազգայնականների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Կալանավորները չկան, երկու իրավապահներ դիմել են բժշկական օգնության, քանի որ արցունքաբեր գազ է կիրառվել նրանց հանդեպ: