Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվում է «Մեծն Գեթսբի»-ի հեղինակի կնոջ մասին պատմող ֆիլմում
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվում է Զելդա Ֆիցջերալդի մասին պատմող ֆիլմում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նախագծով զբաղվում է Ռոն Հովարդը ( «Ինֆեռնո»), ով կարող է նաև որպես ռեժիսոր հանդես գալ:
Այս պահին կենսագրական ֆիլմը կոչվում է «Զելդա»: Այն պատմում է «կորուսյալ սերնդի» մեծագույն ներկայացուցիչ, հռչակավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի` «Մեծն Գեթսբի» գրքի հեղինակի կնոջ մասին պատմող ֆիլմում:
Ֆիլմի ստեղծողները փորձում են պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հնարվոր է երկու համարժեք ստեղծագործական տաղանդով անհատների միջև սիրո գոյությունը: