Դի Կապրիոն կնկարահանվի նոր ֆիլմում
«Paramount Pictures» կինոընկերությունը իրավունք է ձեռք բերել ֆիլմ նկարահանել Փիթեր Գուրալնիկի` «Սեմ Ֆիլլիփս. մարդ, ով հնարել է ռոք-էն-ռոլը» գրքի հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերը բաժին է ընկել դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Ֆիլլիփսը երաժշտական պրոդյուսեր է, ով աշխատել է Մեմֆիսում գտնվող «Sun Studio»-ում: 1950-ականներին նա օգնել է աստղեր դառնալ այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ջոնի Քեշը, Ջերրի Լի Լյուիսը, Կառլ Փերկինսը:
Դի Կապրիոն այս նախագծում հանդես կգա նաև որպես պրոդյուսեր: Պրոդյուսերներից մյուսը կլինի «The Rolling Stones» խմբի անդամ, երգիչ Միք Ջագերը: Նախագծով կզբաղվի «Appian Way»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Paramount»-ը «Appian Way Productions»-ի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ ցանկանում են ֆիլմ ստեղծել: