Սոբչակն այս անգամ քաղաքական սկանդալի կենտրոնում է հայտնվել
Ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այս անգամ նա քննադատել է «Լենինգրադ» խմբի տեսահոլովակն իր մասնակցությամբ: Իր միկրոբլոգում հաղորդավարուհին տեսահոլովակի օրինակներից է հրապարակել, որտեղ նա թեև սցենարով, սակայն վիրավորել է Մինսկին և բելառուսցիներին:
«Մենք անցյալ ձմեռ Մինսկում այլ տարբերակ էինք նկարահանել, սակայն այս տարբերակն ինձ ավելի է դուր գալիս»,-ասել է Սոբչակը:
Ռուս հաղորդավարուհինն չի կարողացել զսպել Բելառուսի նկատմամբ իր զզվանքը:
Մինսկի բնկաչությունը կարծում է, որ Սոբչակը վիրավորել է իրենց, և պահանջում են ներողություն խնդրել: