Փիթն ու Ջոլին որոշել են վաճառել համատեղ ունեցվածքը
Հոլիվուդյան դերասանները՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիը որոշել են վաճառել իրենց դղյակը, որտեղ տեղի էր ունեցել նրանց հարսանիքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախկին զույգն անշարժ գույքը վաճառելու ցանկություն է հայտնել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Ջոլին ամուսնուց բաժանվելու դիմում էր ներկայացրել:
Դղյակը կարող է շուկայում հայտնվել ամեն վայրկյան: Այն արդեն գնահատված է:
Ավելի վաղ աստղային նախկին զույգը հայտարարել է, որ վաճառքի է հանվում Ֆրանսիայի իրենց անշարժ գույքը: