Նորաձևության վերջին ճիչը (լուսանկարներ)
Համացանցում նորաձևության սիրահար աղջիկները վարպետության դասեր են տալիս, թե ինչպես կարելի է սովորական կիսագուլպայով, մկրատով և մի զույգ կոշիկով նորաձեւ և օրիգինալ կոշիկ ստանալ: Շատերը ներշնչված են աստղերով:
Բլոգերները ապացուցել են, որ նորաձև կոշիկներ ունենալու համար պարտադիր չէ վճարել մեծ գումար, բավական է զգեստապահարանում ունենալ մի քանի զույգ գուլպա, և ամեն օր ձեր կոշիկները նոր կլինեն:
Առավել զարգացածները ոչ միայն գուլպաներ են օգտագործում, այլև ջինսեր: Եթե հին տաբատ ունեք, համարձակորեն այն այս աշնան ամենանորաձև իրը դարձրեք: