Դենիել Ռեդկլիֆը կմարմնավորի թմրանյութեր տեղափոխողի
Հարրի Փոթթերի դերակատար տաղանդավոր դերասան Դենիել Ռեդկլիֆը կօգնի իր ռեժիսորական ամբիցիաները իրագործել շվեդ ռեժիսոր Յասպեր Գանսլանդտուին։ Այս մասին գրում է Starslife.ru-ն։
Վերջինս որոշել է իր դեբյուտային անգլիալեզու ֆիլմը նկարահանել, որի գլխավոր դերում հանդես է գալու Ռեդկլիֆը: Հայտնի է, որ Դենիելը մարմնավորելու է օդաչու-մաքսանենգի:
Օրվա ընթացքում նա պետք է իրականացնի թմրանյութերի վերահսկողության վարչության անդամների, թմրաբիզնեսով զբաղվողների և այլոց տեղափոխումը։ Ֆիլմը կոչվելու է «Բեռնակիր ձի»:
Սցենարի հեղինակն է Ադամ Շուլցը: Կինոնկարի պրոդյուսինգով կզբաղվեն Փոլ Շիֆը և Ջեֆ Էլիոթը։ Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս չի հաղորդվում: Նկարահանումները պետք է սկսվել այս տարվա նոյեմբերի վերջին։