Քանյեն գիտի՝ ինչպես բավարարել Քիմին. ռեփերի շքեղ նվերը՝ կնոջը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է:
Քիմը պլանավորել էր հրաշալի խնջույք կազմակերպել ծննդյան տարեդարձի առթիվ, սակայն այժմ՝ Փարիզում տեղի ունեցած կողոպուտից և հարձակումից հետո, աստղը մեծ սթրես է տարել, որից հետո փոշմանել է և որոշել ոչ միայն չկազմակերպել երեկույթ, այլև ընդհանրապես ոչ մեկի աչքին չերևալ:
Այժմ Քիմը խուսափում է որևէ մեկի, առավել ևս լրագրողների հետ շփումից: Ավելին, նա անգամ չի թարմացնում սոցիալական կայքերի իր էջերը, ինչը նախկինում երբեք չի եղել: Ինչպես երևում է, իսկապես աստղը ծանր օրեր է ապրում:
Որպեսզի սիրելի կինը չանհանգստանա, Քանյե Ուեսթը Քիմի ծննդյան տարեդարձի առթիվ նրան հրաշալի նվեր է արել՝ ոճային ու շքեղ ականջօղեր՝ 40 000 ֆունտ արժողությամբ: