Շերը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ծերանում է
Երգչուհի Շերն արդեն առաջին տարին չէ, որ իր երկրպագուներին հիացնում է երիտասարդ տեսքով: Մինչ երկրպագուները հիանում են նրանով, թե ինչպես է հայազգի աստղին հաջողվում տարիների ընթացքում չփոխվել և պահպանել բարեկազմ տեսքը, ինքը՝ Շերը, խոստովանում է, որ մինչև այժմ չի կարողանում հարմարվել իր իրական տարիքին:
Իր մեծ հյուրախաղերի տուրի նախօրեին Շերը ամերիկյան «USA Today» պորտալին հարցազրույց է տվել և լրագրողների հետ զրույցի ընթացքում առաջին անգամ անկեղծորեն խոսել իր տարիքի մասին: Փոփ-երգչուհու խոսքով՝ նա մինչև այժմ չի կարողանում գիտացել, որ շուտով կբոլորի 8-րդ տասնամյակը:
«Երբ նայում եմ հայելու մեջ, ամեն օր տեսնում եմ ծեր տիկնոջ, և որ ամենահետաքրքիրն է, ես չեմ էլ հասկանում, թե ինչպես դա տեղի ունեցավ: Անկեղծ ասած՝ ես մինչև այժմ չեմ կարողանում ինքս ինձ խոստովանել, որ ծերանում եմ: Ես կցանկանայի, սակայն ուղղակի չգիտեմ, ինչպես դա անել»,- խոստովանել է Շերը հարցազրույցի ընթացքում: