Էմինեմը բարկացել է Թրամփի վրա
Ամերիկացի ռեփեր Էմինեմը բարկացել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա իր նոր երգում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Rolling Stone»-ին: «Նախընտրական խոսք» անունով ստեղծագործությունը նոր ալբոմից է, որի վրա աշխատում է ռեփերը:
«Ինձ համարում եք վտանգավոր մարդ, սակայն դուք պետք է վախենաք այդ անիծված նախագահի թեկնածուից: Դուք ասում եք, Թրամփը չի՞ համբուրում հետույքներ, ինչպես տիկնիկը, որովհետև նա ֆինանսավորում է ընկերությանը իր գրպանի՞ց: Եվ դա՞ եք դուք ցանկանում»,- երգում նշում է Էմինեմը:
Դևիդ Դյուկը՝ Լուիզիանա նահանգից սենատորի թեկնածուն, արձագանքել է այս տողերին՝ թվիթթերյան իր էջում գրելով. «Էմինեմը տարիներով թունել է մեր երիտասարդության գիտակցությունը»: