Քիմ Քարդաշյանը կողոպտիչներից պաշտպանվելու համար բունկեր է կառուցում
Քիմ Քարդաշյանը վերջերս տեղի ունեցած կողոպուտից հետո որոշել է իր տանը գողերից թաքնվելու վայր ստեղծել: Նրա պատվերով շինարարները կկառուցեն կողմնակի անձանց համար լիովին անթափանցելի բունկեր՝ կյանքի անվտանգության համակարգով և տան համակարգային կապից անկախ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նախատեսված տարածքն այնպիսին է, որ այն կարող է դիմանալ ցանկացած ուժգնության հրդեհի և մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Բունկերի արժեքը առնվազն 100 000 դոլար է: Այս մասին հաղորդել է «Daily Mail»-ը:
Քիմը մինչև այժմ ուշքի չի գալիս կողոպուտից հետո: Ինչպես հայտնել է Քորթնին, Քիմը իսկական նյարդային նոպաներ է ունենում: Ռեալիթի շոուի աստղի մոտ խուճապ է սկսվում, նա վախենում է միայնակ մնալուց: Գիշերները նա արթնանում է և գոռգոռում, քանի որ նրան տանջում են մղձավանջները: Քիմը պարբերաբար հոգեբանական սեանսների է գնում, սակայն դրանք դեռևս այնքան էլ չեն օգնում նրան: