Անջելինա Ջոլին գնում է մոր հետքերով
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը գրեթե ոչ ոքի անտարբեր չի թողնում:Չնայած ընկերները, մտերիմները բազմաթիվ կոչերով ու կարծիքներով հանդես եկան, բայց դերասնաուհին իր որոշումը չի փոխել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ջոլիի և Փիթի ամուսնալուծությանն անդրադարձել է նաև 63-ամյա Քրիսան Մոելը, ով Ջոլիի դայակն է եղել:
Նրա խոսքով՝ դերասանուհին նույն ճանապարհով է գնում, ինչ նրա մայրը, ով ամուսնալուծության ժամանակ երեխաներին ամուսնու դեմ որպես զենք է օգտագործել:
«Հիշո՞ւմ ես ինչ տխուր մանկություն ունեիր, երբ մայրդ հեռացրեց քեզ հորիցդ: Այդպիսի՞ մանկություն ես ցանկանում քո երեխաներին: Վերջ տուր երեխաներին հոր դեմ օգտագործել և դադարեցրու նրան դատարանում նվաստեցնելը, քանի դեռ ամեն ինչ կորած չէ»,- ասել է դայակը: