«Chanel»-ի ղեկավարը՝ հյուրանոցների համասեփականատեր
Հայտնի մոդելավորող Կառլ Լագերֆելդը որոշել է իր տաղանդը կիրառել ոչ միայն նորաձևության բնագավառում, այլև նրա սահմաններից դուրս: «Chanel» նորաձևության տան յուրօրինակ մտածողության տեր տնօրենը փորձում է իրեն նոր աշխատանքում և պատրաստվում է իրագործել հյուրանոցային ցանց կառուցելու ծրագիրը: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Լագերֆելդը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Brandmark Collective BV» ընկերության հետ և շուտով սկսելու է ստեղծագործել: Ներկա պահին հայտնի է, որ Կառլին, ինչը կարելի էր ակնկալել, վստահվել է նոր վայրերի (հյուրանոցներ, ռեստորաններ, մասնավոր ակումբներ) ներքին հարդարանքը:
Ընկերությունը Լագերֆելդին համագործակցության հրավեր հենց այնպես չի արել: Ղեկավարությանը ներշնչել է Կառլի աշխատանքը «Մակաո» հյուրանոցում, որը բացվելու է 2017 թ-ին: Այժմ «Karl Lagerfeld Hospitality»-ին զբաղվում է ուղիների մշակմամբ, որոնցով կկարողանա իրագործել կառուցողական աշխատանքները: