Ջորջ Քլունին 1000 ֆունտ է վճարել արևային մարտկոցի համար
Ամալ և Ջորջ Քլունիները 10 մլն. ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատուն ունեն: Սակայն նման ճոխությամբ ապրող հարևաններով աստղային զույգը չի կարող պարծենալ: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Քլունիի հարևանները, իմանալով` ում հետ են կողք կողքի ապրելու, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են, որ այժմ իրենց բոլոր խնդիրները լուծվելու են: Եվ Քլունին արդարացնում է այդ հույսերը: Օրինակ` վերջերս Ջորջը տեղական իշխանություններին 1000 ֆունտ է տվել:
Քլունին սա արել է ազնիվ նպատակով, որպեսզի նվազեցնի հարկային բեռը: Իհարկե, Քլունին միակը չէ, ով որոշակի գումար է օտարել:
Այժմ հավաքված միջոցներով կլինի ձեռք բերել 14 արևային վահանակներ, որոնք հետագայում պետք է օգտագործվեն կառավարական շենքի ջեռուցման և լուսավորության համար: Հետագայում նախատեսվում է իրականացնել խորհուրդի շենքի ամբողջական վերանորոգում, որի համար անհրաժեշտ կլինի 400 հազար ֆունտ:
Բացառված չէ, որ տեղական համայնքը մեծ հույսեր է կապում հենց հոլիվուդյան աստղի և նրա կնոջ առատաձեռն նվիրատվությունների է հետ: