Թոնի Բրեքսթոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Գայլախտով տառապող երգչուհի Թոնի Բրեքսթոնն այս ամսվա մեջ երկրորդ անգամ ծանր վիճակով հայտնվել է հիվանդանոցում, ինչի մասին երգչուհին գրել է սոցիալական ցանցի իր էջում: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Հիշեցնենք, որ 90-ականների աստղի մոտ անբուժելի հիվանդությունը ախտորոշվել էր դեռևս 2010 թվականին, ինչից հետո նա պայքարում է անընդհատ զարգացող բարդությունների դեմ:
Այս անգամ բարդությունները համընկել են շրջագայությունների մեկնարկի հետ: Թոնին խիզախորեն պայքարում է և վստահեցնում երկրպագուներին, որ շարունակելու է երգել հենց իրեն ավելի լավ զգա: Սոցիալական ցանցի իր էջում Բրեքսթոնը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն աջակցելու և շուտափույթ ապաքինում մաղթելու համար:
Հիվանդանոցում Թոնին ստիպված կլինի մի քանի օր մնալ: Երգչուհին հուսով է, որ նախքան իր մեծ շրջգայության սկիզբը իր առողջությունը կբարելավվի: