Բաժակը, որից խմել է Բիբերը, վաճառվում է 5 միլիոնով
Վերջերս կանադական երգիչը իր համաշխարհային շրջագայության ընթացքում այցելել է Մեծ Բրիտանիա: Համերգների միջև ընդմիջումների ժամանակ Բիբերը որոշել է ճաշել տեղական ռեստորաններից մեկում` «Kings Oak»-ում, որտեղ մի ակնթարթում նրան ճանաչել են բոլոր աշխատակիցները:
Հեռատես մատուցողները իրենց մոտ են պահել այն ապակե բաժակը, որից փոփ աստղը կաթ է խմել լանչի ժամանակ: Բաժակը անմիջապես տեղադրվել է «eBay» կայքում և մեկնարկային գին է սահմանվել 10 ֆունտը (մոտ 800 ռուբլի):
Սակայն համացանցից օգտվողները անսովոր իրը ըստ արժանվույն են գնահատել: Վաճառքի սկզբում արդեն ստացվել է 86 հայտ, ուստի այժմ բաժակի առավելագույն գինը կազմում է 66 հազար ֆունտ (մոտ 5 մլն ռուբլի): Հայտարարության մեջ ասվում է, որ վաճառքից ստացած հասույթները ուղղվելու են բարեգործությանը:
Բաժակի տերերը նշում են, որ Բիբերից հետո սպասքը չեն լվացել: