Ադելը ցանկանում է կրկին մայրանալ
Բրիտանացի երգչուհի Ադելի շրջագայությունը` «25» ձայնասկավառակի թողարկման առիթով, շատ շուտով կավարտվի, և նա կրկին որոշ ժամանակով կհեռանա բեմից, որպեսզի իրեն նվիրի իր ընտանիքին, հատկապես որդուն` Անջելոյին:
Սակայն, ինչպես պարզվել է, 28-ամյա երգչուհին չի պատրաստվում վերջակետ դնել մայրանալու խնդրին և աշխատանքից ազատ ժամանակը ուզում է օգտագործել առավելագույն օգուտով, մասնավորապես, երկրորդ երեխային ծնունդ տալով: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Վերջերս Նեշվիլլուում ելույթ ունենալիս Ադելը հայտարարել է, որ մտադիր է երկրորդ անգամ մայրանալ: Իսկ թե ինչ կլինի երգչուհու շրջագայության վերջում, նրա երկրպագուները չեն ցանկանում մտածել: Նրանք միայն հույս են հայտնում, որ հանգիստը այնքան երկար չի տևի, ինչպես ավելի վաղ հայտարարել էր հայտնի երգչուհին: