Թոնի Բրեքսթոնը լուրջ հիվանդ է
Գայլախտով հիվանդ երգչուհի Թոնի Բրեքսթոնը այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ է ծանր վիճակով հիվանդանոց ընկել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Unbreak My Heart» հիթի կատարողն իր հիվանդության զարգացումների մասին կիսվում է իր միկրոբլոգում:
90-ականների երգչուհու մոտ այդ հիվանդությունը բացահայտվել է 2010 թվականին և մինչ այսօր նա պայքարում է հիվանդության անընդհատ զարգացող բարդություննների դեմ:
Այս անգամ երգչուհու մոտ առողջական խնդիրների սրացումը համընկել է նրա համերգային շրջագայության ընթացքի հետ: Թոնին երկրպագուներին խոստացել է, որ արագ ոտքի կկանգնի և կշարունակի իր ելույթները: