Կողոպուտից գրեթե մեկ ժամ առաջ գողերը եղել են Քարդաշյանի են սենյակում
Ըստ տեսահսկող սարքերից ստացած տվյալների` Քիմ Քարդաշյանին Փարիզում թալանած հանցագործները Քիմի սենյակում են գտնվել հարձակումից 49 րոպե առաջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ գողերից երեքը հեշտությամբ մուտք են գործել ամերիկյան հեռուստաաստղի սենյակ, քանի որ նրանց հայտնի է եղել հյուրանոցի շենք մտնելու գաղտնաբառը:
Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները ցանկացել են խաբել քննիչներին և նրանց հավատացնել, որ եղել են ոչ պրոֆեսիոնալ գողեր` մոտակայքում թողնելով Քարդաշյանների զարդերից մեկը, որը հայտնաբերվել էր մի քանի օր անց: