Ցիկլոնը հենց Հայաստանի վրա հզորանում է. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցիկլոնը հենց Հայաստանի վրա հզորանում է: Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1000մ-ից , իսկ մյուս մարզերում 1500մ-ից սկսած առատ ձյուն կտեղա: Կրկին հիշեցնում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: