Ո՞վ է Ջոլիի և Փիթի երեխաների «ոչ պաշտոնական» հայրը
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նախկին թիկնապահն իրեն անվանել է ընտանիքի երեխաների ոչ պաշտոնական հայրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին: Մարկ Բիլլինգեմը 18 ամիս աշխատել է աստղերի ընտանիքում որպես թիկնապահ:
Հաղորդվում է, որ թիկնապահն այնքան էր մտերմացել Ջոլիի և Փիթի երեխաների հետ, որ իրեն համարել է երեխաների ոչ պաշտոնական հայրը:
«Ես Բրեդի և Անջելինայի անվտանգության ծառայության պետն եմ եղել»,- հայտնել է նա: Նրա խոսքով՝ զույգն ամենից շատը վախենում էր երեխաների առևանգումից:
Թիկնապահը այն եզակի մարդկանցից է եղել, ում աստղերը վստահել են իրենց երեխաների կողքին լինել: Նա մշտապես երեխաների հետ է ապրել: Միայն նրան էին թույլ տալիս երեխաներին տանել ուր ցանկանա: