Ես դեմ եմ համասեռամոլների կողմից երեխաների որդեգրմանը. Ալլա Պուգաչովա
Ռուսական էստրադայի պրիմադոննան' Ալլա Պուգաչովան, լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ չի սատարում համասեռամոլների կողմից երեխաների որդեգրմանը: Նախորդ մամուլի ասուլիսի ժամանակ, որը ևս նվիրված էր համասեռամոլների կողմից երեխաների որդեգրմանը, երգչուհին կրկին բացասական վերաբերմունք էր ցույց տվել: Վերջինս ընդգծել է, որ իր դեմ լինելը հիմնավոր պատճառներ ունի:
«Վառ ապացույց. իմանալով հանրահայտ Էլթոն Ջոնին` գիտեմ, որ երեխայի համար շատ դժվար է լինելու:
Պատկերացրեք երկու տղամարդու, և բացարձակապես կարևոր չէ' նրանցից ով է հայրը և ով է մայրը. միևնույնն է երեխայի համար սաստիկ դժվար է լինելու:
Միայն ու միայն երեխաների հանդեպ իմ խղճահարությունից ելնելով' ես դեմ եմ նման տիպի որդեգրմանը, ինչպես նաև ես դեմ եմ համասեռամոլությանը»,- խոսքը եզրափակել է Ալլա Պուգաչովան: