Սերգեյ Սարկիսովի որդին նշել է 18-ամյակը (լուսանկարներ և տեսանյութ)
«Москва-Сити» կենտրոնի 62-րդ հարկում գտնվող «Sixty» կառույցի դռները նախորդ գիշերը փակ էին անգամ ամենահավատարիմ հաճախորդների համար: «РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի որդու 18-ամյակն էր տոնվում, որի համար 6 մլն. ծախսվել էր միայն այն բանի համար, որ հաստատությունը այդ օրը լիներ նրանց տրամադրության տակ: Հյուրերի թանկարժեք մեքենաների պատճառով փողոցում խցանում էր առաջացել:
Հոբելյարը անձամբ էր դիմավորում բոլոր հյուրերին, իսկ հյուրերի շարքում էին «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին ղեկավարի դուստրը, ակրոբատ Կարոլինա Սևաստյանովան և այլն: Նաև Ձյունանուշը, Շրեկը, Ձմեռ պապը: Վերջիններս սրահով շրջում էին «Ուր է գնում մանկությունը» երգի հնչյունների ներքո:
Հյուրերին զվարճացնում էին Նյուշան, Վալերի Սյուդկինը: Առաջին կենացներից հետո բեմում հայտնվեց Սերգեյ Սարկիսով կրտսերը իր հոր ուղղեկցությամբ: 40-րոպեանոց համերգի համար վճարվել է 5 մլն. ռուբլի:
«Forbes»-ի ցուցակում ներառված գործարարը իր հյուրերին հյուրասիրելու համար ծախսել է 600 հազար ռուբլի:
Իսկ ահա վերջում հոբելյարը հայտնվեց տորթի մեջ` իր հոր ձեռքով` բոլոր հյուրերի աչքի առաջ: