Անդրեյ Գայդուլյանը թատրոնի բեմում խայտառակվել է
Դերասանները ևս հանդիսատեսի պես անհաջող օրեր են ունենում: Հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանի հետ «Номер 13» անունով ներկայացման ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նրա տաբատը «չի դիմացել դերասանական խաղին» և պատռվել է հենց հավաքված մարդկանց աչքի առջև: Անդրեյն իրեն չի կորցրել և մինչև վերջ խաղացել է իր դերը պատռված տաբատով, ինչը ներկաներին զվարճացրել է:
Դերասանը կարողացել է տհաճ իրավիճակն օգտագործել իր հերթին:
«Բեմում պատռվեց տաբատս: Հանդիսատեսին դա դուր է գալիս, երեխայի պես ծիծաղում է: Որոշեցին չկարել. երբեք: Սա հաջողություն է»,- հեգնանքով հաղորդել է դերասանը: