«Billboard»-ն ընտրել է տարվա կնոջը
«Billboard» ամսագիրն ընտրել է «Տարվա կնոջը»: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Մադոննան՝ իր բազմամյա ստեղծագործական և ակտիվ բարեգործական գործունեության համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մադոննան այն քիչ թվով երգչուհիներից է, ում ազդեցությունն ու կարիերան երաժշտության սահմաններից դուրս է գալիս»,- հայտնել է «The Hollywood Reporter»-ի և «Billboard»-ի աշխատակից Ջենիս Մինը:
Ամսագիրը բարձր է գնահատել երգչուհու համերգային տուրը, որն ունի «Rebel Heart» անունը, որի ընթացքում վաճառվել է 170 միլիոն դոլարի տոմս: Այսպիսով, Մադոննայի բոլոր մենահամերգների գինը՝ միասին վերցրած, հասել է 1.31 միլիարդ դոլարի: Սա աշխարհում առաջին ցուցանիշն է:
«Rebel Heart»-ը երգչուհու տասներորդ տուրն է: