Թուրքական Գազիանթեփում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն` վիրավորելով ևս 10 մարդու

Թուրքական Գազիանթեփ բնակավայրում, որը սիրիական սահմանի մոտակայքում է, հզոր պայթյուն է գրանցվել ոստիկանության գործողության ընթացքում: Ըստ CNN Turk հեռուստաալիքի` մահապարտն ինքն իրեն պայթեցրել է` վիրավորվելով մինչև 10 մարդ:
Ներկա պահին դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության և ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ: Հաղորդվում է, որ պայթյունի վայրում պայքար է ընթանում ոստիկանության և ահաբեկչի համախոհների միջև: