Փիթը չի կարողացել զսպել արցունքները երեխաների հետ հանդիպելիս
Զույգի ամուսնալուծության մասին հայտարարությունից անցել Է 3 շաբաթ, և դերասանը այդ ընթացքում իր երեխաներին չի տեսել: Նրանք հանդիպել են միայն հոկտեմբերի 8-ին, բայց հանդիպման մանրամասները հայտնի են դարձել միայն վերջերս:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ դերասանը, տեսնելով երեխաներին, չի կարողացել զսպել արցունքները: Երեխաները նույնպես արտասվել են` վերջապես տեսնելով իրենց սիրելի հորը:
Անջելինա ինչ չի ասել դեռևս պաշտոնական ամուսնուն:
Հաղորդվում է, որ դերասանը կարողացել է տեսնել միայն երկու ժառանգներին` 12-ամյա որդեգրված աղջիկան և 8-ամյա կենսաբանական դստերը: Հանդիպումը տեղի է ունեցել արևելյան Հոլիվուդում գտնվող զույգի առանձնատանը: Մեկ ժամվա ընթացքում հայրն ու երեխաները խանդավառությամբ զրուցել և միասին խաղացել են: