Պուգաչովան թոռին հսկայական առանձնատուն է նվիրել
Ալլա Պուգաչովայի 25-ամյա թոռը` Նիկիտա Պրեսնյակովը, բառացիորեն տանը մենակ է մնացել: Այն բանից հետո, երբ երգչուհին տեղափոխվել է իր առանձնատուն, որը նրա համար կառուցել է ամուսինը` Մաքսիմ Գալկինը, տունը երկար ժամանակ դատարկ չի մնացել:
Նիկիտան վայելում է կյանքը Փոքր Բերյոզկի գյուղում իր 19-ամյա սիրելիի` Ալյոնա Կրասնովայի հետ:
Պուգաչովան կառուցել է այս տունը դեռևս 80-ականների վերջին, բայց նույնիսկ հիմա եռահարկ առանձնատունը կատարյալ վիճակում է: Առաջին հարկում խոհանոցն է, միջանցքն ու հյուրասենյակը: Երկրորդ հարկը բնակելի տարածքն է: Երրորդ հարկում, որը ամենահետաքրքիրն է, ինչպես ասում են տուն հյուրերը, գտնվում է հսկայական պատուհաններով հյուրասենյակը` հատակին արջի մորթի: Տան կողքին կա հյուրերի համար նախատեսված մի տնակ:
Այս տունը Ալլա Պուգաչովան ավելի քան 30 տարի կառուցել է: Այժմ տանը հետևելու է իր թոռ Նիկիտան, ով իր ամբողջ մանկությունը այստեղ է անցկացրել: Ասում են` երիտասարդը իր սիրելին հենց այդտեղ է հանդիպել: