Բարեգործական փառատոնի ժամանակ Բեյոնսեի դեմքից արյուն է հոսել
Նյու Յորքում ամենամյա բարեգործական փառատոնի ժամանակ երգչուհի Բեյոնսեի դեմքին արյուն է նկատվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրպագուների կարծիքով՝ Բեյոնսեն պատահաբար ելույթի ընթացքում ականջօղով է վնասել դեմքը:
Երգչուհին ուշադրություն չի դարձրել արյունահոսությանն ու շարունակել է ելույթը:
Բարեգործական փառատոնին մասնակցել է նաև Նիկի Մինաժը: Հանդիսատեսն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե ով է նրանցից ավելի սեքսուալ: