Քարդաշյանի կողոպուտը շինծու անվանած հրատարկչությունը ներողություն է խնդել աստղից
Ամերիկյան «MediaTakeout» հրատարակչությունը Քիմ Քարդաշյանից ներողություն է խնդրել այն բանի համար, որ կասկածել է նրան կեղծ կողոպուտ կազմակերպելու մեջ: Ներողությունը հրապարակվել է խմբագրության կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղեկությունը մանրամասն ուսումնասիրելելուց, նաև Քարդաշյանի ընտանիքի ներկայացուցիչների հետ շփվելուց հետո «MediaTakeout»-ը եկել է այն եզրակացության, որ աստղն իսկապես կողոպտվել է:
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ կողոպուտի իսկությունը հաստատվում է մի քանի փաստերով: Օրինակ, Քարդաշյանին անհրաժեշտ չէր կողոպուտ բեմադրել հանուն ապահովագրավճարի, քանի որ նրա ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունի:
Հոկտեմբեր 12-ին Քիմ Քարդաշյանը դատի էր տվել «MediaTakeout»-ին, որը կասկածում էր հեռուստաաստղին հանուն PR-ի կեղծ կողոպուտ բեմադրելու մեջ:
Դատական գործին կմասնակցի խմբագրության գլխավոր խմբագիր Ֆրեդ Մվանգագուհունգան (Fred Mwangaguhunga): Գործը քննելու է Նյու Յորք նահանգի դաշնային դատարանը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ավելի վաղ արված մի շարք հրապարակումներում նրանք Քարդաշյանին մեղադրել են ստելու և գողություն. մեջ: