«Billboard»-ը Մադոննային «Տարվա կին» է ճանաչել
«Hollywood Reporter-Billboard»-ի ստեղծագործական թիմը 58-ամյա Մադոննային «Տարվա կին» է ճանաչել երաժշտական ասպարեզում՝ նրա ձեռքբերումների համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մադոննան այն արվեստագենտերից է, ում գործունեությունը դուրս է գալիս երաժշտական շրջանակներից: Նա այն կանանցից է, ովքեր կարողանում են ճաշակ թելադրել, փոխել կարծիքը կնոջ սեքսուալության մասին և հասնել կանանց իրավունքների հավասարության:
Մադոննան իր մրցանակը կստանա դեկտեմբերին՝ «Women in Music» միջոցառման շրջանակներում:
Անցյալ տարի «Billboard»-ը «Տարվա կին» էր ճանաչել Լեդի Գագային: