Բրեդ Փիթը հոգեթերապևտի կարիք ունի
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն այժմ շատ ծանր ժամանակաշրջան է ապրում: Անջելինա Ջոլիի հետ բաժանումը նրա համար ծանր հարված է: Անցյալ շաբաթ դերասանն առաջին անգամ է երեխաներին տեսել Ջոլիից բաժանվելուց հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բրեդ Փիթի և երխաների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոգեբանի ներկայությամբ:
Նշենք, որ դերասանուհի Անջելի Ջոլին ամուսնուց բաժանվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի կեսերին: Նա Փիթին արգելել է շփվել երեխաների հետ: Նա հոգեթերապևտի կարիք ունի:
Թերթերը նշում են, որ Փիթն ու երեխանները հանդիպման ժամանակ հազիվ են զսպել արցունքները: Փիթը Ջոլիին խնդրել է վերանայել երեխաների խնամակալության հետ կապված որշումները: