Քիմ Քարդաշյանը հորինե՞լ է իրեն կողոպտելու դեպքը
Նախօրեին արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին լուրերը սուտ են: Թերթերը նշում են, որ հոկտեմբերի 3-ին նրա հյուրանոցային համար ոչ ոք չի մտել, ձեռքերն ու ոտքերը չեն կապել, բերանը չեն փակել, և վերջապես՝ նրանից 11.000 դոլար արժողությամբ ոչինչ չի գողացվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Radar Online»-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ Քիմն իր օգնականի հետ «Facetime’у»-ի մասին խոսելիս է եղել, այն պահին, երբ իբր կատարվել է գողությունը:
Տեսագրությունն իհարկե մեկ ժամ անց հեռացվել է, սակայն այն հասցրել են հանձնել ոստիկանությանը: Տղամարդն, ով նկարահանել է Քիմ Քարդաշյանին, հնարավոր է տուգանվի 50.000 դոլարով, քանի որ Ֆրանսիայում ոչ ոք առանց թույտվության չի կարող նրան նկարահանել:
Եթե պարզվի, որ ամերիկյան ֆոտոմոդելն իսկապես հորինել է իրեն կողոպտելու դեպքը, ապա չի բացառվում, որ նա ամբողջ աշխարհում կկորցնի վստահությունն իր նկատմաբ: