Քիմ Քարդաշյանի մոտ խելացնորություն է սկսվում
Ամերիկահայ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը ուշքի չի գալիս Փարիզի հյուրանոցներից մեկում իր վրա հարձակվելու միջադեպից հետո:
Չնայած այն բանին, որ ընկերները, մտերիմները և իհարկե, նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, աջակցում են նրան, ֆոտոմոդելը, միևնույնն է, իրեն անվտանգ չի զգում: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Նշվում է, որ Քիմի մոտ խելացնորություն է սկսվել: Մի ժամանակ, եթե նա ակտիվ էր սոցիալական ցանցերում, ապա այժմ նա հազիվ է երևում այնտեղ:
Նա ընդամենը մի քանի ժամ առաջ է հայտնվել Թվիթթերում, այն էլ միանգամից 14 ընկերոջ հեռացրել ցուցակից և կրկին դուրս եկել: