Սերգեյ Բեզրուկովն ու նրա կինը նկարահանումների են տանում իրենց 2 ամսական դստերը (լուսանկարներ)
Սերգեյ Բեզրուկովի և Աննա Մատինսոնի դուստրն ընդամենը երկու ամսական է, իսկ ծնողները երեխային արդեն իրենց հետ վերցնում են աշխատանքի: Վերջերս Մոսկվայում սկսվել են ամուսինների նոր համատեղ ֆիլմի նկարահանման աշխատանքները, որտեղ Մատինսոնը հանդես է գալիս որպես սցենարիստ և ռեժիսոր, իսկ Բեզրուկովը՝ գլխավոր պրոդյուսեր:
Դերասանները հաճախ կիսվում են լուսանկարներով ինստագրամյան իրենց էջում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Իմ աղջիկները՝ նոր կինոնկարահանմանը: Անյան, Մաշան և իրենց մայրը: Բոլորը միասին են: Մաշան մեծանում է՝ որպես իրական կինոյի երկրպագու, ինչպես ժամանակին ես»,- գրել է Բեզրուկովը: