55-ամյա Ջորջ Քլունին առաջին անգամ հայր կդառնա
Հաճախ են տարածվում այն լուրերը, որ 38-ամյա Ամալ Ալամուդդին` դերասան Ջորջ Քլունիի կինը, փոքրիկի է սպասում: Բայց այս անգամ կարծես թե լուրերը համապատասխանում են իրականությանը, և զույգը իսկապես սպասում է իր առաջնեկին: Սակայն զույգը դեռ չի հաստատել շրջանառվող լուրը:
Փաստաբանի կարգավիճակի փոփոխությունը բացահայտել է նրա ծանոթներից մեկը, ով պատմել է, որ չի ցանկանում առաջին եռամսյակից շուտ հայտարարել հղիության մասին: Ալամուդդիի մտերիմները նշում են, որ Ամալը երջանկությունից 7-րդ երկնքում է:
Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել էր Վենետիկում 2014թ.-ին, հարսանիքին հրավիրված էին միայն նրանց մտերիմները: