Ցուկերբերգի օգնականը կխոսի Դաունի կրտսերի ձայնով
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը պատրաստ է ներկայացնել Մարկ Ցուկերբերգի պաշտոնական օգնականին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով ComicBook-ը:
Ավելի վաղ Ցուկերբերգը նշել էր, որ ցանկանում է իր տան և աշխատավայրի համար ստեղծել արհեստական ինտելեկտով սարք` «Երկաթե մարդը» ֆիլմի հերոս Ջարվիսի նման:
Երկաթ մարդու դերակատարը Դաունի կրտսերն է, իսկ նրա վիրտուալ օգնական Ջարվիսին հնչյունավորել է դերասան Պոլ Բետտանին:
Հոկտեմբերի 13-ին Ցուկերբերգը հայտարարել էր, որ պատրաստ է արհեստական «մարդուն» ձայն տալ, և ֆեյսբուքյան օգտատերերից խորհուրդ էր հարցրել:
Մեկնաբանողների մի մասը խորհուրդ էր տվել հրավիրել Դաունի կրտսերին կամ Բենեդիկտ Կամբերբետչին: Խոսակցությանը միացել էր Դաունի կրտսերը և անմիջապես առաջարկել իր ծառայությունները: