Լինդսի Լոհանը գիշերային ակումբ է բացում (լուսանկար)
Գուցե Հոլիվուդում ոչ ոք այդքան ժամանակ չի անցկացրել ակումբներում, որքան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը: 30-ամյա դերասանուհին որոշել է օգտագործել իր հարուստ փորձը և բացել գիշերային ակումբ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
Իր նոր ծրագրի մասին Լինդսին հայտնել է «Instagram»-ի միջոցով: Գիշերային ակումբը ստացել է «Լոհան» անունը և հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը հոկտեմբերի15-ին:
Դիզայնը լքված գործարանի ոճով է արված, ակումբում լինելու է «VIP» տարածք և նույնիսկ «VVIP» (Very Very Important Person):
Նշվում է, որ հունական ռեստորանի տերը հանդիսանում է հույն ռեստորատոր Դենիս Պապագեորգիուն, ում հետ վերջին ժամանակներում շատ մոտ է Լինդսին: Նշվում է, որ երգչուհին ևս ունի մասնաբաժին և տարին երկու անգամ ելույթ է ունենալու գիշերային ակումբում: