Հղի Միլա Կունիսը խոստովանել է, որ հոգնել էր Էշթոնին սպասելուց
Միլա Կունիսն ու Էշթոն Քատչերը դեռ պատանեկությունից են ծանոթ եղել: Այդ ժամանակ նրանց նույնիսկ ընկերներ չէր կարելի համարել: Սակայն նրանց կյանքը ընթացավ ոչ համատեղ: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Երկար տարիներ Միլան հանդիպում էր «Տանը միայնակ» ամանորյան կատակերգության աստղի հետ, իսկ Էշթոնը իր երջանկությունը գտել էր Դեմի Մուրի գրկում: Սակայն այդ միությունը երկար չտևեց:
2012թ.-ին երկուսն էլ ազատ էին, և ճակատագիրը միավորեց նրանց: Այդ ժամանակ արդեն ավելի ամուր ընկերական հարաբերություններ ստեղծվեցին, քան նակխինում: Բայց շատ շուտով երկուսն էլ հասկացան, որ նրանց այլ բան է կապում:
Այնուամենյնիվ, նրանք ուզում էին մնալ մենակ` կրկին չսխալվելու համար: Եվ Միլան խոստովանել է, որ հենց ինքն է ձանձրացել այն հանգամանքից, որ իր մտերիմը ինչ-որ մեկի հետ երկար ժամանակով անհետանում է:
«Այդ ժամանակ ես ասացի նրան, որ այլևս չեմ կարող սպասել, թե ինչպես է վերադառնում ուրիշի, ոչ թե ինձ հետ ժամադրությունից: Նա նույնպես խոստովանեց... 1 տարի անց մենք ամուսնացանք»,- պատմել է դերասանուհին: