Արքայազն Վիլյամը նոր տիտղոս է շնորհել (լուսանկար)
Բրիտանացի ռոք երաժիշտ Ռոդ Սթյուարտը մեծ ավանդ ունի համաշխարհային երաժշտության, առհասարակ մշակույթի զարգացման գործում: Նա շոշափելի հաջողությունների է հասել որպես մենակատար, հատկապես Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա 7 ձայնասկավառակները «UK Albums Chart»-ում զբաղեցրել են առաջն հորիզոնականներ: Նա նաև հայտնի է իր կատարած բարեգործություններով:
71-ամյա երաժիշտի կատարածը աննկատ չի մնացել: Օրերս արքայազն Վիլյամը «Faces» խմբի նախկին մենակատարին ասպետի կոչում է շնորհել:
Կարգի համաձայն` տիտղոսի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգեմյան պալատում:
Երաժիշտը նշում է, որ աքայազնը իրեն ասել է հետևյալը. «Հրաշալի է, որ շարունակում եք աշխատել», իսկ Սթյուարտը պատասխանել է. «Ստիպված եմ, որովհետև ունեմ 8 երեխա»: