Մաքսիմ Ֆադեևը ներողություն է խնդրել իր մահացած ընկերոջից
Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի համար դժվարին ժամանակաշրջան է սկսվել: Նախօրեին մահացել է նրա մոտ ընկերը` ռեժիսոր մուլտիպլիկատոր Վիտալի Մուհամետզյանովը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ֆադեևը զղջում է, որ վերջին ժամանակներս փոքրիկ վեճի պատճառով դադարել էր շփվել ընկերոջ հետ:
«Ես շատ եմ ցավում, որ չզանգահարեցի նրան: Վիտալի, ես գիտեմ, որ լսում ես ինձ, կներես ամեն ինչի համար»,- իր միկրոբլոգում գրել է Մաքսիմ Ֆադեևը: