Քիմ Քարդաշյանը ծննդյան տոնակատարությունը չեղարկել է կողոպուտի պատճառով
Հաջորդ շաբաթ ամերիկաբնակ հայազգի Քիմ Քարդաշյանը կդառնա 36 տարեկան:
Քիմը իր ծննդյան տարեդարձին մեծ շուքով էր պատրաստվում, սակայն վերջին իրադարձությունները «կոտրել» են նրան և հայտնի ֆոտոմոդելը որոշել է տոնն անցկացնել գիշերային ակումբում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ նա դեռ ուշքի չի եկել տեղի ունեցածից և վախենում է նոր հարձակումից:
Քարդաշյաննների ընտանեկան շոուն ժամանակավորապես դադարեցվում է Քիմ Քարդաշյանին Փարիզի հյուրանոցներից մեկում կողոպտելու պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Շոուի պրոդյուսերը ասել է, որ այժմ բոլոր ջանքերն ուղղված են Քիմի և Քանյեի բարեկեցությանը: