Ջասթին Բիբերը Լոնդոնի համերգին ռուսերեն գրառումով վերնաշապիկ է հագել
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը համերգին ներկայացել է վերնաշապիկով, որը ռուսերեն գրառումով է եղել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Digital Spy-ին:
Երգիչը lոնդոնյան համերգից հետո ֆոտոսեսիա է արել, որի ժամանակ էլ նկատվել է նրա՝ ռուսական գրառումով վերնաշապիկը՝ որի վրայի գրառումը «Рассвет» թարգմանաբար նշանակում է լուսաբաց:
Ներկաները ԶԼՄ-ների հետ զրույցում կիսվել են իրենց տպավորություններով՝ ասելով, որ Բիբերը կարծես չի ցանկացել ելույթ ունենալ: Նա հազիվ է կարողացել երգել ֆոնոգրամայով:
Միաժամանակ նշվում է, որ ցանկության դեպքում Ջասթին Բիբերը կարող է դառնալ աշխարհի լավագույն փոփ երգիչը: