Ռեփեր Դրեյքը՝ Ռիհաննայի հետ սիրավեպի մասին (լուսանկարներ)
Օրերս հայտնեցինք, որ Դրեյքի և Ռիհաննայի հարաբերություններն ավարտվել են: Ճիշտ է՝ Փիթի և Ջոլիի բաժանության ֆոնին հնարավոր է շատերը չեն նկատել, սակայն Ռիհաննան մեկնել է հարազատ Բարբադոս հանգստացնելու նյարդերը, որտեղ նաև ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ միասին, երգչուհին նաև կեցվածք է ընդունել լողազգեստով եւ ալկոհոլային խմիչքով բաժակը ձեռքին:
Դե ալկոհոլը չի բուժում սիրուց: Ռիհաննան հենց այդպես էլ որոշել է մեկնաբանել իր և Դրեյքի հարաբերությունները:
«Իմ նախկիններից ոչ ոք չի ամուսնացել և չի կարող գլուխ գովալ երջանիկ հարաբերություններով, այդ պատճառով վստահությամբ ասում եմ, որ խնդիրն իմ մեջ չէր»,- գրել է նա ինստագրամյան իր էջում:
Դրեյքը որոշել է պատասխանել այդ գրառմանը և հրապարակել է սև ու սպիտակ լուսանկար իր էջում և մեկնաբանել հետևյալ կերպ.
«Չափից ավելին եմ խճճվել այս դրամայում, սակայն անհրաժեշտ է ազատել ուղեղս: Սակայն ես աղոթում եմ քեզ համար, քո ամենադժվար ժամանակներում»,- գրել է ռեփերը: