Բոլորը հարսանիք են ուզում, բայց մենք դեռ ստուգում ենք մեզ. Բասկովի ընկերուհին՝ ամուսնության մասին
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն ու նրա սիրելին՝ Սոֆյա Կալչևան, արդեն մի քանի տարի է ընկերություն են անում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Բասկովը մինչ այժմ Կալչևային ամուսնության առաջարկ չի արել, ինչին սպասում են ոչ միայն նրանց երկրպագուները, այլև ծնողները:
«Բոլորը հարսանիք են ուզում, բայց ես արդեն մեկ անգամ ամուսնացած եղել եմ, Կոլյան նույնպես, ինչո՞ւ բաց թողնենք մեր զգացմունքը վայելելու պահը: Եթե անկեղծ լինեմ, մենք մեզ ստուգում ենք»,- ասել է Կալչևան: